Բնակչություն` 1021
Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 96 կմ
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 31 կմ
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1380 մ
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ. Խնածախ

Համայնքի մասին

Բնակչություն` 1021

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 96 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 31 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1380 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Խնածախ։

Գյուղը հնում կոչվել է Խանածախ կամ Խոնածախ և մտել է Սյունիքի Հաբանդ գավառի մեջ։ Անվան ծագմանա մասին կան տարբեր ավանդություններր։ Ըստ դրանցից մեկի՝ Խնածախը եղել է խանի կալվածք և այն վաճառել է (ծախել է ), այստեղից էլ «Խանածախ» անունը։ Մի այլ ավանդության, իբր թե հարձակվել են գյուղի տեր խանի վրա, որը կռվի ժամանակ ասել է՝ «Ձեզ մի զաղը (բույս) էլ չեմ տա», որից էլ «Խանազաղ», ոմանք էլ նախնական ձևը համարում են Խոնածախը՝ ստուգաբանելով որպես «խունկ ծախողներ»։
Գորիսի տարածաշրջանի մյուս գյուղերի նման այստեղ էլ կան երբեմնի բնակելի եղած քարանձավներ։Գյուղի տարածքում կան 1610թ. կառուցված եկեղեցի, Քարայր եկեղեցի և երկու մատուռ։ Գյուղից քիչ հեռու Խաչին հով կամ Ցիցքար կոչվող վայրում կան 7-10-րդ դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլաճա», «Ջալալ Հասանի») հին գերեզմանոցեր։
Գյուղում 1931-ին կազմակերպվել է կոլտնտեսություն, որը 1990-ին լուծարվել է։
Գյուղում է ծնվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն.Բ.Հակոբյանը:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 242 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1376 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 5333 գլուխ,
- խոզեր` 180 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 1140:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 170 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3237 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3130 հա, որից`
- վարելահող` 949 հա, բազմամյա տնկարկ` 28 հա, խոտհարք` 162 հա, արոտ` 784 հա, այլ հողատեսք`1207 հա
- բնակավայրերի հողեր` 48 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 6 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`10 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 18 հա,
- հատուկ նշանակության հողեր` 9 հա,
- ջրային հողեր` 17 հա

աղբյուրը` syunik.gov.am

Комментариев нет:

Отправить комментарий